Մինչ օրս պաշտպանական կողմը չկա պատասխան, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Կարապետյանը. Արամ Վարդևանյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը դատարանում ներկայացրել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ հայտարարելով, որ արդեն շուրջ 13 ամիս կալանքի տակ գտնվող Կարապետյանի նկատմամբ կիրառվող սահմանափակումը կորցրել է իր հիմնավորումը։
Վարդևանյանի խոսքով՝ մինչ օրս պաշտպանական կողմը չի ստացել հստակ պատասխան, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ տնային կալանքի ընթացքում Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, հանդիպել է շուրջ 20 հազար քաղաքացու, շփվել բազմաթիվ լրատվամիջոցների, այդ թվում՝ միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ, սակայն այդ ամբողջ ընթացքում որևէ տվյալ չի արձանագրվել, որ նա խոչընդոտել է քրեական վարույթին։
Անդրադառնալով Պրոբացիայի ծառայության պատասխանին՝ Վարդևանյանն ընդգծել է, որ երեք ամիս տնային կալանքի ընթացքում արձանագրված միակ խնդիրը եղել է էլեկտրոնային հսկողության սարքի մարտկոցի տեխնիկական խափանումը, իսկ որևէ այլ խախտում չի արձանագրվել։
Վարդևանյանը նաև պնդել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է ընտրովի մոտեցում։ Նրա խոսքով՝ Կարապետյանը միակ տնային կալանքի տակ գտնվող անձն է, ում դատական նիստերին տեղափոխել են կալանավորվածների համար նախատեսված ոստիկանության ծառայողական մեքենայով, մինչդեռ այլ նմանատիպ գործերով այդ պրակտիկան չի կիրառվել։
Նա նշել է նաև, որ տնային կալանքի պայմաններում գտնվելու պատճառով Կարապետյանը չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել հայտարարագիրը, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, տեղեկացված լինելով իրավիճակից, վարչական վարույթ է հարուցել։
Նրա գնահատմամբ՝ գործով վկայակոչվող ռիսկերը էականորեն նվազել են, իսկ Սամվել Կարապետյանի վարքագիծը վկայում է, որ խափանման միջոցը պետք է փոխվի։
Նմանատիպ հոդվածներ
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...