Իլոն Մասկին 1,5 մլն դոլարով տուգանել են Twitter-ի գործարքի պատճառով
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (ՍԷԿ) 1,5 միլիոն դոլարի տուգանք է սահմանել Իլոն Մասկի նկատմամբ՝ «Թվիթերի» բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ տվյալները թաքցնելու համար։
Կարգավորող մարմինը հետաքննություն էր սկսել դեռևս 2022 թվականի մայիսին, քանի որ գործարարը սահմանված ժամկետից ուշ էր հայտնել «Թվիթերի» 9,2% բաժնետոմսերի գնման վերաբերյալ։ Գործող կանոնակարգի համաձայն՝ երբ ներդրողի վերահսկողության տակ է անցնում հանրային ընկերության ավելի քան 5%-ը, նա պարտավոր է տասն օրվա ընթացքում տեղեկացնել այդ մասին կարգավորողին։
Մասկը նշված ծանուցումն ուղարկել է միայն վերջնաժամկետի լրանալուց տասնմեկ օր անց։ Բաժնետոմսերի գնումը կատարվել էր մարտի 14-ին, սակայն համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է միայն ապրիլի 4-ին։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...