Ղազախստանը խստացնում է սահմանային վերահսկողությունը․ կգործեն հատուկ ոստիկանական կետեր
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը երկրի պետական սահմանի մոտ տեղակայել է 59 հատուկ ոստիկանական կետ։ Այս քայլի նպատակն է կանխել քսայուղերի և վառելիքի ապօրինի արտահանումն երկրից։ Իրավապահներն աշխատում են այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ։
Հատուկ հսկիչ կետերը տեղադրվել են ավտոմոբիլային անցակետերի անմիջական հարևանությամբ։ Ոստիկանները զննում են սահմանը հատող տրանսպորտային միջոցները, քանի որ հաճախակիացել են մեքենաներում թաքնված կամ հավելյալ բաքերով վառելիք տեղափոխելու փորձերը։
Տարեսկզբից ի վեր հայտնաբերվել է 255 դեպք, երբ ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղադրվել են լրացուցիչ վառելիքի բաքեր։ Բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նրանցից 195-ը օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են, իսկ 60-ը՝ Ղազախստանի:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...