Դատախազությունը պահանջում է ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով այսօր՝ հուլիսի 9-ին կայացած դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը, քանի որ դատակոչված վկաները դեռևս դատարանում չեն հարցաքննվել։
Հանրային մեղադրողը, հիմնավորելով իր պահանջը, նշեց, որ դատակոչված վկաները դեռ չեն հարցաքննվել դատարանում։ «Նկատի ունենալով մեր ծանրաբեռնվածությունը՝ գտնում եմ, որ 3 ամսվա ընթացքում ամենայն հավանականությամբ չենք սպառելու ապացուցողական զանգվածի հետազոտում, գտնում եմ, որ դա ժամանակատար է, 3 ամիսը չի էլ բավականացնի, քանի որ սկզբում հետազոտվելու են փաստաթղթային ապացույցներ»,- ասաց նա։ Բացի այդ, մեղադրանքի կողմի կարծիքով՝ Կարապետյանը կարող է ազդեցություն գործել վկաների վրա, ինչպես նաև առկա է փախուստի դիմելու ռիսկի գնահատման անհրաժեշտություն։
Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը հանդես եկավ առարկությամբ։ Մասնավորապես, փաստաբան Արմեն Ֆերոյանը շեշտեց, որ վկաներին հարցեր ուղղելու նպատակով 130 հատորից ավելի կազմող գործի ուսումնասիրության ողջ ընթացքում Սամվել Կարապետյանին տնային կալանքի տակ պահելը չի հանդիսանում իրավաչափ․ «Կա դատակոչված անձանց ցուցակ, դժվար չէ այդ ցուցակում եղած անձանց ու Սամվել Կարապետյանի շփումն արգելել»։ Մյուս պաշտպան Լիաննա Գասպարյանն իր հերթին արձանագրեց, որ տնային կալանքն իր էությամբ չի տարբերվում բանտային կալանքից և որևէ կերպ հիմնավորված ու արդարացված չէ։ Նա տեսակետ հայտնեց, որ այս պարագայում միայն գրավի կիրառումը լիովին բավարար է։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...