Շարունակվում են աշխատանքները Զանգեզուրի միջանցքի ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները Հայաստանի տարածքով անցնող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային և երկաթուղային նախագծի՝ TRIPP նախաձեռնության շրջանակում։
APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անցյալ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը Հայաստանի տարածքով անցնող միջանցքի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումն էր։
«Դա աջակցում են նաև ԱՄՆ-ում։ Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Միևնույն ժամանակ TRIPP-ի մուտքային և ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացնում են ընթացքի մասին։ Մեզ խոստացել են, որ գործընթացը շարունակվում է, և այժմ ընթանում է փաստաթղթերի նախապատրաստման փուլը», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...