Առյուծի անկման դեպքով առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի․ ՔԿ
Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկի անկման դեպքի առթիվ առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կքննարկվեն այն նույն քրեական վարույթի շրջանակում, որով կենդանին ճանաչվել է որպես իրեղեն ապացույց։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություններ էին իրականացվել, որին հաջորդել էր նրա ձերբակալությունը, ապա կալանավորումը։ Գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում քննվող՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում։
Բացի այդ, ՔԿ-ում նախաձեռնվել էր ևս մեկ քրեական վարույթ՝ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ։ Այդ վարույթի շրջանակում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ կենդանիներն ու թռչունները ճանաչվել էին որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 մլն դրամի վնաս։
Միաժամանակ, իրեղեն ապացույց ճանաչված ազնվացեղ սպիտակ առյուծներից մեկը, Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո, քնեցումից չի արթնացել և անկել է։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...