Ռեկորդային շոգ Եվրոպայում․ հարյուրավոր զոհեր, աղետալի հետևանքներ
Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ․
+41.3°C Գերմանիայում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։ Այն գրանցվել է Սաարբրյուկեն-Բուրբախում։
+40.6°C Չեխիայում՝ Դոկսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդը։
+36.6°C Դանիայում՝ Բելդրինգ քաղաքում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։
Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ երեք օր անընդմեջ։
Շոգի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով սատկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ»,- գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում՝ առաջիկա օրերի եղանակը
Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Այսօր հրավիրած ասուլիսո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ն նախազգուշացնում է վարորդներին․ խախտելու դեպքում կտուգանվեն
Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկու...