Պատահարներ

Փամբակ գետում վերսկսվել են անհետացած քաղաքացու հայտնաբերման աշխատանքները

Փամբակ գետում վերսկսվել են անհետացած քաղաքացու հայտնաբերման աշխատանքները

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարաան վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի, ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, նույն կենտրոնի և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի (բաժնի պետ Մելինե Եղշատյանի), Բազումի (բաժնի պետ Արամ Հարությունյանի), Տարոնի (բաժնի պետ Գևորգ Պալյանի), գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ մի խումբ կամավորների ու ջրահեղձ եղած քաղաքացու հարազատների, ընկերների հետ սկսել են Փամբակ գետում որոնողական աշխատանքներ։ 


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել։ Քիչ հետո պետք է գետի ողջ տարածքում որոնղական աշխատանքներին միանան նաև անօդաչու թռչող սարքերով որոնողները։ 
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 


Հիշեցնենք՝ առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։


Հավելենք՝ ՆԳՆ նախարարության փոխանցմամբ՝ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։














Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250