Պատահարներ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և դեռ որոնվող անձանց ինքնությունը

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և դեռ որոնվող անձանց ինքնությունը

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը  վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսել են ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները, որոնց միացել է նաև ջրասուզակ Վահե Մելքոնյանը։


Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի, Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի և Տարոնի բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։


Որոնողական աշխատանքներին միացել են նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։


Կայքի փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։


Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի, շարունակում են որոնողական աշխատանքները։


Հիշեցնենք՝ առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։


Հավելենք՝ ՆԳՆ նախարարության փոխանցմամբ՝ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250