ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը:
Այսօր առաջադրումների վերջին օրն է, թեկնածուներն էլեկտրոնային նամակով ուղարկում են իրենց հայտը, աշխատակազմը թեկնածությունները պետք է ներկայացնի վարչության քննությանը: Ըստ ամենայնի՝ եկող շաբաթ էլ ՔՊ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։
Օրաթերթը գրում է, որ կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի, այս պատճառով էլ ՔՊ գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։ Ոմանք վստահ են, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական թատրոնն է` ոչ մի ընտրություն էլ չկա, ինքն է որոշողը:
Մյուսները պնդում են, որ որոշ դեպքերում ընտրվողները Նիկոլի սրտով չեն` նա չէր ուզենա, որ նրանք ընտրվեին»:
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...