11:00 Լուրերը մեկ տողով. ՍԴ–ն շարունակում է քննել ընտրության դիմումները. ռուսական արգելք
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի ընտրության արդյունքների վիճարկման գործի քննությունը:
•«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՔՊ պատգամավորության թեկնածուների կազմում է եւ տեղափոխվում է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով»։
•Թերթը նաև գրում է․ «ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը»:
•Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգով:
•Հայկական ձկնարտադրող երկու ընկերություններ հայտնվել են ռուսական նոր պատժամիջոցների տակ, թեև վերջին շրջանում արտահանում չեն իրականացրել:
•Հայաստանի և Իրանի պաշտոնական պատվիրակությունները Երևանում քննարկել են երկկողմ տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային համագործակցության հարցեր:
•Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը կպահպանի իր դիրքերը Հարավային Լիբանանում՝ հակազդելով Իրանի ազդեցությանը:
•Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 920-ի, կան հազարավոր վիրավորներ ու անօթևաններ:
•«Նոա» ֆուտբոլային ակումբը ողջունել է ֆեդերացիայի նախագահի՝ վերընտրվելուց հրաժարվելու որոշումը՝ ակնկալելով իրական բարեփոխումներ: