Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում մի երեխա հայտնվել է Փամբակ գետում։ Այս մասին գրում է Shamshyan-ը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ստացված ահազանգից հետո մեկնարկել են որոնողական աշխատանքներ։
Ներկայումս գետի տարածքում որոնումներ են հարուցել բազմաթիվ քաղաքացիներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ և փրկարարներ։ Ըստ պատահարի վայրում գտնվող քաղաքացիների հայտնած տեղեկությունների՝ ջուրն ընկած երեխան շուրջ 15 տարեկան աղջիկ է, ընդ որում՝ առկա է ականատես, ով անձամբ է ֆիքսել նրա՝ գետն ընկնելու պահը։
Այս պահին իրավապահ մարմինների աշխատակիցները զրուցում են նշված քաղաքացու հետ, ինչպես նաև փորձում են ճշտել՝ արդյոք հարակից բնակելի տների բնակիչների շրջանում կորած երեխա կա։
Նմանատիպ հոդվածներ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
Հունիսի 12-ին՝ ժամը 18։04-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դզեր» կոչվող տարածք...
Քաջարանում պատնեշ է փլուզվել․ ճանապարհը դարձել է միակողմանի
Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյ...
Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների հազարավոր խախտումներc
Հունիսի 1-ից 8-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում արձանագրել են ճանապարհային երթևեկությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...