Փաշինյան․ «Օրինական չհաստատված հեռախոսը կարելի է միայն պոպոք կոտրել»
Հայաստանում բջջային հեռախոսների շուկան երկար ժամանակ եղել է ամենասև և ամենամեծ ստվերային ոլորտներից մեկը, սակայն այդ դարաշրջանն ավարտվում է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ շուկայում այլևս չեն կարող շրջանառվել այնպիսի հեռախոսներ, որոնք չունեն օրինականության հաստատում։
«ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որի օրինական ճանապարհով ներմուծված լինելը չի հավաստիացվի, չի աշխատելու։ Դրանով առավելագույնը կարելի կլինի ընկույզ (պոպոք) կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի»,- նշել է վարչապետը։
«Ինչ էլ անենք՝ թռչենք վերև, իջնենք ցած, ջղայնանանք, կատաղենք, այդ շուկան մեղմ ժպտում է և շարունակում իր գործը»,- հավելել է նա:
Այս իրավիճակին վերջ տալու համար ներդրվում է հստակ մեխանիզմ։ Հիմնական խնդիրն ու պահանջն այն է, որ երբ բջջային հեռախոսը միացվի, այն չպետք է աշխատի Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ չի հավաստիացվել, որ սարքավորումն օրինական ճանապարհով է ներմուծվել կամ պետության հետ հարաբերություններում չի հայտնվել այսպես կոչված «կանաչ գոտում»։
Նոր կարգավորումներն ու սահմանափակումները, ըստ վարչապետի, ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Այդ ժամկետից սկսած՝ չմաքսազերծված կամ անօրինական ճանապարհով երկիր բերված հեռախոսներն ուղղակի կզրկվեն կապի հնարավորությունից։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...