ՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
ՍԴ դատավորներ՝ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն ու մինչև վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ ՍԴ–ն բավարարել է բողոքարկողների պահանջը` հավաստելով, որ ՍԴ այս անդամները կարող ենք կանխակալ վերաբերմունք ունենալ որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Նշենք, որ Արտակ Զեյնալյանի դեմ ՍԴ դիմում է ներկայացրել «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, իսկ Վլադիմիր Վարդանյանի դեմ՝ «Միասնության թևեր» կուսակցությունը։
ՍԴ մեկ այլ որոշման համաձայն` ընտրությունների արդյունքների վիճարկման գործում որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Ավելի վաղ հայտնել էինք ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում։ Այն տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...