Պենտագոնը միլիարդներ է ծախսել Իրանի դեմ հարձակումների վրա
CNN-ը հեռուստաընկերությունը հաշվարկել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման համար Պենտագոնի կատարած ծախսերը հասել են մոտավորապես 40 միլիարդ դոլարի։
Լրատվամիջոցն այս ցուցանիշը ստացել է՝ հիմնվելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցի վրա, որը պատրաստվում է հրապարակման։ Նշված գումարային հաշվարկներում ներառված են կիրառված զինամթերքի, ոչնչացված տեխնիկայի արժեքն ու ԱՄՆ ռազմաբազաներին պատճառված վնասները։ Միևնույն ժամանակ, բյուջեով նախապես սահմանված օպերացիոն ծախսերը ներկայացված թվի մեջ ներառված չեն։
Ինչպես հայտնել է CNN-ի ավագ խորհրդական Մարկ Քենսիանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր ծախսային հոդվածը եղել է զինամթերքը, որի ընդհանուր գումարը կազմել է 26 միլիարդ դոլար։ Սա պայմանավորված է ամերիկացի զինվորականների ընտրած մարտավարությամբ, ովքեր մեծ քանակությամբ բարձր տեխնոլոգիական, հեռահար ու թանկարժեք սպառազինություն են կիրառել։ Մասնավորապես, արձակվել է մոտ հազար «Տոմահավկ» հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 2,5 միլիոն դոլար է։
Հետազոտական կենտրոնի վերլուծության համաձայն՝ հակամարտությանը ներգրավվելու առաջին 100 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները ծախսել են շուրջ 3,7 միլիարդ դոլար։ Դրանից հետո, հարձակումների ինտենսիվության նվազման հետևանքով, մեկ օրվա կտրվածքով ռազմական գործողությունների արժեքը կրճատվել է։
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Սկի չի կարողանում սեփական մայրաքաղաքի անվտանգությունը ապահովի. Իոաննիսյանը` Մոսկավայի հարվածների մասին
Երեկ ուկրաինացիք իրականացրել են ամենամեծ օդային հարվածը Մոսկվային։ Մոսկվայի ամենամեծ նավթավերանշակող գործարանը վառվում է...
Առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ ...