Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու
Ուռեկիում ծովային հոսանքը չորս մարդու է քշել, փրկարարները բոլորին կարողացել են ջրից դուրս բերել, սակայն նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
apsny.ge-ի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը գտնվել է ծանր վիճակում։ Շտապօգնության բրիգադը նրան օգնություն է ցուցաբերել հենց դեպքի վայրում, բայց տղամարդուն փրկել չի հաջողվել։ Տեղեկությունների համաձայն՝ մահացածը 21 տարեկան է։ Ջրից դուրս բերված մյուս երեք տղամարդկանց առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն տվյալներ հայտնի չեն, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նրանց կյանքին սպառնացող վտանգ չկա։
Միևնույն ժամանակ, batumilive_ge-ն հայտնում է, որ փրկարարները սկզբում ջրից դուրս են բերել երեք հոգու, իսկ չորրորդին՝ ավելի ուշ, և հենց նրա վիճակն է գնահատվել ծանր։ Նշվում է, որ 30-ամյա տղամարդն արդեն մահացած է եղել, երբ Փոթիից շտապօգնության անձնակազմը տեղ է հասել։ Դեպքի վայրից հայտնած տվյալների համաձայն՝ մահացածը հանդիսանում էր Ադրբեջանի քաղաքացի և աշխատում էր Բաթումիում։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությունից...
Հայաստանում սպասվում են եղանակային փոփոխություններ և տեղումներ
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ։ Հանրապետության տարա...