Լեհաստանի նախագահը որոշել է Զելենսկուն զրկել պետական պարգևից
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշում է կայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զրկել երկրի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից:
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատճառը մայիսի 26-ին Զելենսկու կողմից Ուկրաինայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին «ՈւՀԱ-ի (Ուկրաինական ապստամբական բանակ) հերոսներ» պատվավոր կոչում շնորհելն է: Նավրոցկին ընդգծել է, որ այս քայլն ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ և չի փոխում Լեհաստանի անվտանգության քաղաքականությունը: Որոշման ուժի մեջ մտնելու համար, սակայն, պահանջվում է վարչապետ Դոնալդ Տուսկի պաշտոնական հավանությունը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ երկու երկրների միջև հակամարտությունն ուրախացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ուստի նախագահները պետք է նվազեցնեն հույզերի շիկացումը, քանի որ «ռազմաճակատի գիծն այլ տեղով է անցնում»:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան որոշումն անվանել է անտրամաբանական «ռազմավարական սխալ», որից շահում է միայն Մոսկվան, և հայտարարել 2022-ին Լեհաստանից ստացած իր բարձրագույն պարգևը վերադարձնելու մասին։ Նրան միացել է նաև Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ նույնպես հրաժարվելով իր լեհական շքանշանից և կատարվածն անվանելով «նվեր ագրեսորին»: Ըստ Կիևի՝ այս անտեղի էսկալացիան խաթարում է երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ արտաշիրիմումների հարցում վերջին շրջանում գրանցված առաջընթացը: Մտավախություն կա, որ Զելենսկին կհրաժարվի մասնակցել հունիսի 25-26-ը Գդանսկում կայանալիք ներդրումային ֆորումին, թեև լեհական կառավարությունը փորձում է իրավիճակը պահել երկխոսության շրջանակներում: Խնդրի հիմքում պատմական հիշողությունն է: Լեհաստանը ՈւՀԱ-ին (և ՈւՆԿ-ին) մեղադրում է 1943-1945թթ. Վոլինիայում մոտ 100 հազար լեհ խաղաղ բնակիչների սպանության մեջ, ինչը Լեհաստանի խորհրդարանը 2016-ին ճանաչել է որպես ցեղասպանություն:
Ուկրաինայում ՈՒՀԱ-ն ընկալվում է որպես խորհրդային իշխանության դեմ պայքարի և լեհական պատժիչ ակցիաներից սեփական բնակչության պաշտպանության խորհրդանիշ: Թեև անցյալում երկու երկրների ղեկավարները փոխադարձ ներողություն են խնդրել, պատմական գնահատականների շուրջ տարաձայնությունները՝ կապված երկկողմ զոհերի և ազգայնական ուժերի գործողությունների արդարացման հետ, մնում են խիստ սուր և ցավոտ թեմա երկու ազգերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...