Կոբախիձե․ Հայաստանը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է
Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր համագործակցության խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի․ այս մասին Տաջիկստանում վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը յոթ երկիր կապում է Սև ծովի և, համապատասխանաբար, արևմտյան տարածքի հետ։ Նրա խոսքով՝ առևտրատնտեսական տեսանկյունից կարևոր է լիարժեք օգտագործել այդ ներուժը։
«Այս համատեքստում կարևոր է նաև խորացնել համագործակցությունը Տաջիկստանի հետ։ Բացի այդ, ինչպես գիտեք, մենք վերջերս այցելեցինք Ղրղզստան, շուտով կայցելենք Ղազախստան, իսկ հուլիսին Վրաստան կժամանեն Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Հետևաբար, մեր հարաբերություններում շատ լավ դինամիկա կա, և այս ամենը կնպաստի մեր տարանցիկ գործառույթի զարգացմանը։
Գիտեք, որ այս ուղղությամբ զգալի ներդրումներ են կատարվում՝ կապակցվածության և տարանցիկ գործառույթի ամրապնդման նպատակով։ Միաժամանակ մեծ կարևորություն է տրվում հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև առավելագույնս զարգացնում ենք կապերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Այս գործընթացների հիման վրա Վրաստանը զգալի առաջընթաց կգրանցի սեփական տնտեսական ներուժի իրացման հարցում։ Սա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է»,– ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...