Հունգարիայի նախագահը ստորագրել է վարչապետի պաշտոնավարումը սահմանափակող փոփոխությունը
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը վավերացրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որով սահմանափակում է մտցվում վարչապետի պաշտոնավարման ժամկետի համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր կարգավորումն արգելում է վարչապետի պաշտոնում այնպիսի անձի ընտրությունը, ով ընդհանուր առմամբ արդեն զբաղեցրել է այդ դիրքը նվազագույնը 8 տարի՝ հաշվի առնելով նաև ընդմիջումներով իրականացված պաշտոնավարումը։ Սահմանված 8 տարվա ժամկետի հաշվարկի մեջ ներառվելու է 1990 թվականի մայիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում սկսված վարչապետական գործունեությունը։
Հունգարական լրատվամիջոցները հայտնում են, որ սույն փոփոխության նախաձեռնողը իշխող «Տիսա» կուսակցությունն է, և խորհրդարանն այն հավանության էր արժանացրել հունիսի 15-ին։ Այս փոփոխությունն իրավական հարթությունում անհնար է դարձնում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի վերադարձը կառավարության ղեկավարի կարգավիճակին։ Վերջինս Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թվականներին, այնուհետև՝ 2010-2026 թվականներին։
Նախագահական պալատի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարն արձանագրել է, որ Մայր օրենքի փոփոխությունը լիովին համապատասխանում է սահմանված պահանջներին, և նախնական սահմանադրական վերահսկողության գործընթաց սկսելու որևէ հիմք առկա չէ։ Փոփոխության հիմնավորման մեջ նշված է, որ դրա նպատակն է հանդիսանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների պաշտպանությունը։
Միևնույն ժամանակ, Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը հանդես է եկել որոշման քննադատությամբ՝ այն անվանելով հետադարձ ուժ ունեցող և անձնավորված կարգավորում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...