Պետք է սա դարձնենք ապրելակերպ ՀՀ բոլոր քաղաքացիների համար. Փաշինյան
Մեծ ուրախությամբ իմացա, որ դպրոցի ուսուցիչների մեծ մասն անցել է կամավոր ատեստավորումը և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ փորձառությունն անցած բոլոր ուսուցիչներին։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը:
«Ես հասկանում եմ, որ դա հեշտ չէ, ես հասկանում եմ, որ դա որոշակի խնդիրներ է հոգեբանական, հարմարավետության և այլն, բայց սա ճանապարհ է, որով մենք պետք է անցնենք։ Այսօր մենք Կառավարությունում այդ չափորոշիչը դրել ենք: Կատարողականի գնահատման համակարգում մենք հատուկ կարգ ենք սահմանել, որ պետական պաշտոնյաները՝ վարչապետից սկսած, մինչև բոլոր մակարդակի պաշտոնյաները, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա:
Ես այդ փորձառությամբ անցել եմ: Առաջիկայում պատրաստվում եմ նոր դասընթացների մասնակցել և դա բացարձակապես ձև չէ։ Իհարկե, ձև էլ կա, ես ուզում եմ ցույց տալ սեփական օրինակով, բայց ես նաև առերեսվում եմ, որ ես դրա կարիքն ունեմ, որովհետև այն մարդը, որն ասում է՝ ինքը դրա կարիքը չունի, այդտեղ խնդիր կա:
Չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝ եթե չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, նշանակում է՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի և մենք պետք է սա դարձնենք ապրելակերպ ՀՀ բոլոր քաղաքացիների համար, որովհետև դա է պետության զարգացման գրավականը»,-նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...