Հայերին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ. Զախարովա
Ժամանակին հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ հայերին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ, բայց հենց այդպիսի նպատակ է հետապնդում ՆԱՏՕ-ի հետ Երևանի համատեղ զորավարժությունները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նմանատիպ վարժանքների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ։ Հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են բազմաթիվ էթնիկ հայեր, ովքեր չեն պատրաստվում «սիրտը երկու կես անել» և թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը համարում են ընդհանուր պատմամշակութային տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Առաջին վճիռը` քառօրյա պատերազմի վերաբերյալ. ինչ է պարտավորեցրել ՄԻԵԴ-ը Բաքվին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ ...
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...