Արարատ Միրզոյանը կոչով դիմել է Եվրամիությանը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։
«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։
Նշվում է, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին տրամադրել արտոնյալ պայմաններ՝ Առևտրի ինքնավար միջոցառումներ առաջարկել (Autonomous Trade Measures – ATM), որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։
Միրզոյանի այցի ընթացքում, Եվրահանձնաժողովը վերահաստատել է այս հանձնառությունը։ Ակնկալվում է, որ ապրանքների ցանկը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել. «Իհարկե, ես շնորհակալ եմ Եվրոպական Միության մեր գործընկերներին այնքան արագ արձագանքելու համար, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար, և կան օրենքներ, որոնցով մենք բյուջետային հնարավորություններով ավելի հասցեական աջակցություն ենք տրամադրում մեր տնտեսվարողներին»։
Փաշինյանն ընդգծել է, որ կան արդեն պայմանագրեր մեծ և երկարաժամկետ խմբաքանակների արտահանման համար. «Խոսքն այսօրվա մասին է, որովհետև ամեն օր աշխատանք է տեղի ունենում և ամեն օր իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր եթե հետևել եք կառավարության նիստին, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ արդեն այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում, նրանց մեծ մասը նախկինում զրո արտահանում ենք ունեցել։ Հիմա մենք ոչ միայն ունենք խմբաքանակներ, այլև պայմանագրեր մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար»։
«Միրզոյանի այցը հաստատեց ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող հարաբերությունները»,- ասել է եվրոպացի մեկ այլ դիվանագետ՝ հավելելով. «Արտգործնախարար Միրզոյանը շեշտել է նաև էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու՝ Հայաստանի ցանկությունն ու շեշտեց այդ ուղղությամբ ԵՄ-ի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»։
Ըստ «Ազատության» աղբյուրների՝ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի առաջիկա ժամանակահատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...