Նոր արգելափակումներ են սպասվում՝ օնլայն կազինոների դեմ
Հայաստանում խաղային ոլորտն էական փոփոխություններ է կրում, հասանելի են դարձել բջջային հավելվածներ, ինտերնետ կայքեր, որոնց միջոցով խաղադրույք կատարելը և ինտերնետ շահումով խաղերի մասնակցելը դարձել են ծայրաստիճան հասանելի: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով խաղային ոլորտը կարգավորող հերթական նախագիծը:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը բավականաչափ արդյունավետ չէ, քանի որ կան շրջանցման մեխանիզմներ, օրինակ՝ VPN-ով մուտքի հնարավորություն: Մյուս կողմից՝ օրենքով նկարագրված բյուրոկրատական գործընթացը բավականին դանդաղ է ու ժամանակատար:
«Արդյունքում մինչև մենք գործընթաց ենք իրականացնում, օրինակ, 50 կայք արգելափակելու համար, այդ գործընթացի ավարտին արդեն համապատասխան կազմակերպությունները ստեղծած են լինում ևս 50 կայք, որ այդ նույն գործընթացով պետք է անցնեն: Այս ամենով պայմանավորված՝ մենք առաջարկում ենք ներդնել եռաստիճան պաշտպանության համակարգ, որն ամբողջովին չի վերացնելու վտանգը, բայց, կարծում ենք, էականորեն նվազեցնելու է հնարավոր սպառնալիքները»,- նշել է նա:
ՊԵԿ տիրույթում, ըստ Ռաֆայել Գևորգյանի, կստեղծվի ինտերնետային ռեսուրս, որտեղ օպերատիվ կերպով, ամենօրյա ռեժիմով աշխատակիցները կավելացնեն այն կայքերը, որոնք մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ենթակա են արգելափակման:
«Համապատասխանաբար մեր «Տելեկոմ» հեռահաղորդակցության կապի օպերատորները պարտավորություն կունենան նմանատիպ, այսպես կոչված՝ «սև ցանկում» հայտնված կայքերը արգելափակել: Հայաստանում կգործեն միայն այն կայքերը, որոնք կլինեն «սպիտակ ցանկում», որը լիցենզավորման շրջանակներում արդեն կարգավորված է: Այդ կայքերը կունենան համապատասխան լիցենզիա՝ Հայաստանում գործելու և կգործեն, իսկ «սև ցանկերում» հայտնվածները կարգելափակվեն»,- հավելել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Մեկ այլ առաջարկ վերաբերում է խաղերի գովազդներին: ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրել է՝ Հայաստանում խաղատների գովազդն արգելված է, ըստ այդմ՝ աշխատանքային երկխոսություն է սկսվել ԱՄՆ դեսպանության միջոցով համաշխարհային գովազդային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, օրինակ՝ Գուգլի, որ օրենսդրորեն արգելք ունենան Հայաստանը թիրախավորելու, եթե խոսքը խաղատների գովազդի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Վարորդական իրավունքից զրկվածները կստանան երկրորդ հնարավորություն․ պայմաններ
ՆԳՆ-ից հայտնում են.«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտա...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...