Ձեր ձայները կեղծվել են, դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտում. Փաշինյանը` ընդդիմությանը
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրությունների կեղծման վերաբերյալ հայտարարություններին և խորհրդարանի ու հրապարակների դատարկությանը:
Հայտարարվում է, թե ընտրությունները կեղծվել են, սակայն Ազգային ժողովում այս տեղերը դատարկ են։ Ըստ նրա՝ աներևակայելի է, որ ընտրությունները կեղծվեն, խորհրդարանի տեղերը դատարկ լինեն, և հանրապետության խորհրդարանում այդ հարցը ընդդիմության կողմից չքննարկվի։
Նա հիշատակեց, որ այն մարդուն, ով 2013 թվականից հացադուլ է անում, այլ երկրի նախագահի շապիկն են հագցնում, տանում այնտեղ ու ասում, թե նա հացադուլ անի, իսկ իրենք գնում են խաշ ուտելու։ Փաշինյանը հարցրեց, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ընտրությունները կեղծված լինեն, ու Հանրապետության հրապարակները դատարկ են, և թե ում ձայնն է կեղծվել։
Նա հստակեցրեց, որ խոսքը լիդերների մասին է, որոնց հետևորդների ձայնը կեղծելու դեպքում իրենք տանը նստած քյաբաբ են ուտում, իսկ հաջորդ օրը հայտնվում են օդանավակայանում։ Նա ընդգծեց, որ երբ իրենք են եղել ընդդիմադիր, ձայների կեղծման դեպքում հաջորդ օրը ճամպրուկներով օդանավակայանում չեն գտնվել։ Նա կոչ արեց բոլոր նրանց, ում ձայնը կեղծված է, դուրս գալ հրապարակներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...