«Հանրապետություն» կուսակցությունն աղմկահարույց հայտարարություն է տարածել
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։ Այս մասին ասված է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդի տարածած հայտարարության մեջ:
«Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով՝ ՌԴ-ն սահմանափակումներ է մտցրել ՀՀ ապրանքների նկատմամբ, ինչը փակուղու առաջ է կանգնեցրել ՀՀ արտադրողներին։ Անհրաժեշտ պահին աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։
Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալն ու Խոր և համապարփակ առևտրի, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաև հանրության գերակշիռ մասի ցանկությունը, որը մենք ձևակերպել ենք։ Հետևաբար, մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար և կարող է ընդունվել որպես հանրային պահանջ»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...