«Զվարթնոց»-ում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան
Երևանի ընդդիմադիր ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը գրել է․
«Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան, ով Հայաստան էր ժամանել մեր հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի։
Նշված անձը տարիներ առաջ ստիպված է եղել լքել Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և ներկայումս բնակվում է Եվրոպական Միության տարածքում։
Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը:
Խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով։ Անընդունելի է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների արժեքները պաշտպանող Հայաստանը կարող է սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանի ազատությունը կամ նույնիսկ քննարկել նրա արտահանձնման հնարավորությունը մի երկիր, որտեղ նրա կյանքը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները կարող են վտանգված լինել։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ ապահովել ձերբակալված անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և անհապաղ ազատ արձակել նրան,
բացառել Բելառուս ցանկացած արտահանձնման գործընթաց մինչև միջազգային պաշտպանության բոլոր մեխանիզմների լիարժեք գնահատումը:
Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...