«Ոչնչացված» դեղերը կարող են վերադառնալ վաճառք․ ԱԺ-ում նախաձեռնել են խիստ վերահսկողություն
Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը տեսչական մարմնին հնարավորություն չի տալիս հավաստիանալու՝ դեղերն իսկապես ոչնչացվո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ երբեմն էլ դրանք ոչնչացվում են փաստաթղթային տեսքով, սակայն իրականում պահպանվում են և իրացվում շուկայում:
Նախագծերի փաթեթով փորձում ենք կանոնակարգել կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացն ու պատշաճ վերահսկողություն սահմանել ոչնչացման գործընթացի նկատմամբ: Այս մասին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հերթական նիստի ընթացքում ասել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր և Լուսինե Բադալյանի հեղինակած՝ ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքի նախագծերի փաթեթը:
Ըստ զեկուցողի՝ նախագծերի փաթեթը բավականաչափ քննարկվել է Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության ու Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործընկերների հետ: Առկա են վերջիններիս դրական կարծիքները:
Վանիկ Օհանյանը նշել է, որ նախագծի համահեղինակների կողմից ընդունվել են Կառավարության առաջարկները, ուստի կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ նախագծում կլրացվի դրույթ առ այն, որ դեղերի ոչնչացումն իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ ԱՁ-ն պատասխանատու է դրոշմանիշի, դրոշմապիտակի մարումն ապահովելու համար, իսկ դրա կիրառության հետ կապված հարցերը կկանոնակարգվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման ժամանակ:
Կառավարության դրական դիրքորոշումն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական դիրքորոշում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...