Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում նավթի վերամշակման և տրանսպորտացման արտադրամասին։ Այս մասին հայտնում է «Ունիան» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբին։
Հարվածի հետևանքով ձեռնարկության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ տվյալ օբյեկտն ապահովում է նավթի նախապատրաստումը, դրա տրանսպորտացումն ու փոխանցումը մայրուղային խողովակաշարերով Ռուսաստանի նավթավերամշակման ձեռնարկություններին և արտահանման ենթակառուցվածքների օբյեկտներին։
Բացի այդ, այն օգտագործվում է Կորոբկովսկոյե նավթագազային հանքավայրում և հարակից շրջանների հանքավայրերում արդյունահանվող նավթի վերամշակման համար։ Արդյունքում վնասվել են նավթամթերքների պահպանման տարաները, համալիրի ենթակառուցվածքները, ինչպես նաև ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի դիրքերը։ Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Սոլեդար քաղաքի շրջանում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի Վերխնյայա Կրինիցա բնակավայրի մոտակայքում գտնվող ռուսական զորքերի կառավարման կետերին և կենտրոնացման վայրերին։