Իրանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները կկայանան հուլիսի 4-9-ը, հայտնել է նրա գրասենյակը։
Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով, նրա հետ հրաժեշտի արարողությունը ողջ մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների ֆոնին անցկացնել չի հաջողվել, ինչի հետևանքով իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ հղում անելով ենթակառուցվածքների պատրաստման անհրաժեշտությանը։ Նրան պատրաստվում են հուղարկավորել հարազատ Մաշհադ քաղաքում։
«Հուլիսի 4-ին և 5-ին հրաժեշտի արարողությունը կկայանա Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան տաճարային մզկիթում։ Հուղարկավորության արարողությունը կանցկացվի հուլիսի 6-ին Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղոմում, իսկ հուլիսի 9-ին Մաշհադում, որտեղ և տեղի կունենա թաղումը», - ասված է հաղորդագրության մեջ։ Խամենեիի մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբան, ով մինչ օրս հանրությանը չի երևացել, սակայն հանդես է եկել իրանցի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով, որոնց տեքստը հրապարակել են Իրանի պաշտոնական ռեսուրսները։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...