Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի և Կապանի կայազորների զինվորական դատախազությունների երկու ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ի նիստում հաստատված է համարել հիշյալ դատախազների գործողություններում կարգապահական խախտման առկայությունը: Մինչդատական վարույթի օրինականության համար պատասխանատու դատախազները սահմանված ժամկետում վարույթն իրականացնող մարմնից չեն պահանջել մի շարք քրեական վարույթներ և ժամանակին չեն ընդունել համապատասխան դատախազական ակտեր:
Գլխավոր դատախազի 2026 թվականի հունիսի 12-ի որոշմամբ՝ Սիսիանի կայազորի զինվորական դատախազության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Նվազ խիստ տույժի նշանակումը պայմանավորված է նրանով, որ տվյալ դատախազը, իր հսկողության ներքո գտնվող քրեական վարույթների նկատմամբ հսկողությունից զատ, ղեկավարել ու կազմակերպել է նաև Կապանի կայազորի զինվորական դատախազության աշխատանքները, որտեղ նախկինում զբաղեցրել է ինքնավար պաշտոն:
Գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ՝ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով»:
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...