Ինչ է կատարվում Facebook-ի հետ. նոր մանրամասներ
Facebook-ում տեղի է ունեցել լայնածավալ գլոբալ խափանում, որն ազդել է հիմնականում հավելվածի և կայքի, ինչպես նաև Facebook Messenger-ի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական Independent պարբերականը՝ մանրամասնելով, որ համատարած խափանման պատճառով օգտատերերն ավտոմատ կերպով դուրս են մղվել համակարգից՝ չկարողանալով նորից մուտք գործել։ Այս պահին ծառայությունը վերականգնված է:
Աղբյուրի դիտարկմամբ՝ Meta-ի այլ ծառայություններ, ինչպիսիք են՝ Instagram-ը և WhatsApp-ը, հիմնականում օնլայն ռեժիմում են մնացել, իսկ որոշ պրոդուկտներ, այդ թվում՝ Instagram-ի կայքը, նույնպես ունեցել են նմանատիպ խնդիրներ։
Խնդիրները սկսվել են Խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 6:45-ի սահմաններում և խափանումների մասին հաղորդագրությունները տարածվել են ամբողջ աշխարհում։
Նմանատիպ հոդվածներ
Լայնածաված խափանումներ Facebook և Messnger հավելվածներում
Վերջին ժամերին անհասանելի են դարձել Facebook և Мessenger հավելվածները: Auroranews-ին հայտնի դարձավ, որ զանգվածային խափան...
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Կադաստրային քարտեզների սխալների ուղղման գործընթաց կսկսվի
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««Գույքի նկատ...