Անհաջող հումոր է. Ավինյանի խոսնակը՝ Իոաննիսյանին
Քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը՝ Իոաննիսյանին:
«Երևանն առաձգական չէ, և մեքենաների անդադար հոսքը մայրաքաղաք օրեցօր ավելանում է: Լուծումներից մեկն, իհարկե, նոր կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումն է, ինչն, օրինակ, Դանիել Իոաննիսյանն, իր գրառման մեջ, հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում քաղաքապետին, թե ավելի էժան առաջարկ ունի՝ գնդակահարել ավտոմոբիլիստներին՝ մեկնաբանելով խցանումների դեմ պայքարում Երևանի կենտրոնում ավտոմոբիլների շարժը սահմանափակելու մտադրության մասին քաղաքապետի հայտարարությունը:
Իհարկե, անհաջող հումոր է, պարոն Իոաննիսյան, բայց խորհուրդ ենք տալիս զբաղվել բացառապես ձեր մասնագիտական ոլորտին առնչվող հարցերով և հեգնելուց ուշադիր ու փոքր-ինչ զուսպ լինել, ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը խոսում է ագրեսիայի մասին, զգույշ եղեք, պարոն Իոաննիսյան: Երևանում նոր ճանապարհներ կառուցվում են և դրանցից մեկը՝ Իսակովը Արշակունյացին կապող ճանապարհն է, որն, անշուշտ, էականորեն կբեռնաթափի այդ հատվածը, բայց եթե բոլոր հնարվոր ճանապարհներն ու էստակադաներն էլ կառուցվեին, միևնույնն է, միայն այդ տարբերակով հնարվոր չէր լինի կառավարել մայրաքաղաքի ավտոմոբիլային ահագնացող հոսքը: Քաղաքապետարանը հետամուտ է լուծել Երևանում խցանումների խնդիրը և դիտարկում է հնարվոր բոլոր գործիքները՝ մայրաքաղաքում հարմարավետ երթևեկություն ապահովելու համար»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...