Այլ

20:00 Լուրերը մեկ տողով. Պուտինի նոր հրամանն ու ԱՄՆ-ում բռնկված հսկայական հրդեհը

20:00 Լուրերը մեկ տողով. Պուտինի նոր հրամանն ու ԱՄՆ-ում բռնկված հսկայական հրդեհը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Հայաստանում սպասվում է անձրևային և ամպրոպային եղանակ՝ տեղ-տեղ կարկուտի և քամու ուժգնացման հնարավորությամբ, իսկ վաղը Երևանում կլինի առանց տեղումների։


•Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը: 

•Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի մեղադրանքով ձերբակալվել է համալսարանի դասախոս, ինչը հանրային արձագանք է ստացել։

•Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

•Ռուսաստանի օրվա առթիվ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել են միայն չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարները։

•Ռուսաստանի նախագահը հայտարարել է ռազմական գործողությունների գոտում զորքերի թվաքանակի, ինչպես նաև հարվածների ուժեղացման և նոր դրոնների արտադրության մասին։

•Լեհաստանը պաշտոնապես սպառազինության մեջ է ընդունել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները՝ կազմակերպելով հանդիսավոր միջոցառումներ։

•Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը առավել քան երբևէ մոտ են համաձայնագրի ստորագրմանը։

•ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհ է բռնկվել բժշկական ապրանքների աշխարհի խոշորագույն պահեստներից մեկում, ինչի հետևանքով հսկայական տարածք է ոչնչացել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250