16:00 Լուրերը մեկ տողով. Ուժգին երկրաշարժ է գրանցվել. իշխանությունը զավթելու փորձի մեղադրանք
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 12/13 տեղամասի ընտրության արդյունքները և նյութերն ուղարկել դատախազություն: Որոշման պատճառն է դարձել քվեարկության օրը տվյալ տեղամասում քվեաթերթիկներից մեկի բացակայությունը:
•Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Քննչական կոմիտեն սոցցանցերում արված հրապարակային կոչերի փաստով երկու քրեական վարույթ է նախաձեռնել:
•Դատարանում անդրադարձ է կատարվել Սամվել Կարապետյանի էլեկտրոնային հսկողության սարքի երկժամյա անսարքությանը: Խափանման միջոցի վերահսկման խնդիրը պայմանավորված է եղել մարտկոցի լիցքավորումն իրականացնելու մոռացությամբ:
•Ներքին գործերի նախարարությունը վերջնականացրել է նոր կենսաչափական անձնագրերի դիզայնը: Արփինե Սարգսյանը հայտնել է, որ նոր որակի ու ստանդարտի ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն 2026 թվականի աշնանից:
•Երևանի կենտրոնում մեքենաների շարժը սահմանափակելու քաղաքապետարանի մտադրությունը քննադատության է արժանացել: Փորձագիտական դաշտից նշում են, որ խցանումների դեմ պետք է պայքարել հանգույցների ու ճանապարհների կառուցմամբ, այլ ոչ թե արգելքներով:
•Ադրբեջանի տարածքում գրանցվել է 5․1 մագնիտուդով ուժգին երկրաշարժ: ՆԳՆ սեյսմիկ ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
•Եվրահանձնաժողովն առաջարկել է 540 միլիոն եվրո հատկացնել ֆերմերներին պարարտանյութերի գների աճի պատճառով: Ակնկալվում է, որ համայնքային և ազգային աջակցության միջոցներով ընդհանուր օգնության ծավալը կհասնի 1,5 միլիարդ եվրոյի:
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստա...