Կառավարությունը 304 միլիոն դրամ կհատկացնի ընտանեկան բռնություն գործադրած անձանց էլեկտրոնային հսկողության համար
Ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու համար ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումներին անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ծրագրային համակարգ։
Այս համակարգերի շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը հնարավորություն կընձեռվի առցանց համակարգով (GPS տեղորոշում) անմիջապես տեղեկանալու ընտանեկան բռնության դեպքերով արձանագրված խախտումների մասին և անհապաղ արձագանքելու դրանց: Այդ նպատակով գործադիրի որոշմամբ առաջարկվում է տրամադրել 304 668,0 հազար դրամ՝ թվով 120 հատ ձեռնաշղթաների հավաքածու (էլեկտրոնային հսկողության միջոցներ) գնման առարկայի ձեռքբերման նպատակով:
Արդյունքում հնարավորություն կընձեռվի առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելումը և դրա դեմ պայքարը, առավել արդյունավետ լուծելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները: Նախատեսվող փոփոխություններով հնարավոր կլինի բարձրացնել քաղաքացիների անվտանգությունը, վերահսկել ընտանեկան բռնություն գործադրած անձանց և պաշտպանել բռնության ենթարկվածներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Նոր սահմանափակումներ են առաջարկվում. 70 տարեկանը լրացած մարդկանց կարգելվի շահումով խաղեր խաղալ
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Խաղային գործունեության կարգավորմ...