Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է որքան կարժենա Աշխարհի առաջնության տոմսերը

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է որքան կարժենա Աշխարհի առաջնության տոմսերը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է Աշխարհի առաջնության տոմսերի բարձր գներին՝ նշելով, որ դրանք համահունչ են Հյուսիսային Ամերիկայի շուկայի ընդհանուր գնային քաղաքականությանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆանտինոն ընդգծել է, որ 48 հավաքականների մասնակցությամբ և 104 խաղերից բաղկացած մրցաշարի նախաշեմին ՖԻՖԱ-ն սահմանել է տարբեր գնային կատեգորիաներ։ Նրա խոսքով՝ խմբային փուլի տոմսերը սկսվում են մոտ 140 դոլարից, իսկ եզրափակիչի տոմսերը կարող են հասնել մինչև 32,970 դոլարի։


ՖԻՖԱ-ն նաև առաջարկել է 60 դոլար արժողությամբ տոմսեր ազգային ֆեդերացիաների երկրպագուների համար՝ ընդհանուր շուրջ 130,000 տոմս։ Ինֆանտինոն նշել է, որ կազմակերպությունը չի կարող ամբողջությամբ վերահսկել երկրորդային շուկաները և ընդգծել է, որ ավելի ցածր գների դեպքում տոմսերը կարող էին հայտնվել վերավաճառքի շուկաներում՝ ավելի բարձր արժեքներով։


Նա նաև անդրադարձել է ԱՄՆ մուտքի արգելք ստացած սոմալացի մրցավարի դեպքին՝ նշելով, որ ՖԻՖԱ-ն չունի կառավարությունների որոշումների վրա ուղղակի ազդեցություն։ Ինֆանտինոն բարձր է գնահատել Իրանի հավաքականի մասնակցության ապահովման ուղղությամբ ՖԻՖԱ-ի ջանքերը՝ նշելով, որ դա կարևոր ձեռքբերում է կազմակերպության համար։


ՖԻՖԱ-ի նախագահը նաև նշել է, որ մրցաշարի եկամուտները կարող են հասնել մոտ 11 միլիարդ դոլարի, իսկ մրցաշարը կարող է դառնալ պատմության ամենամեծ սպորտային իրադարձություններից մեկը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250