«Ինտերի» գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի ապագայից
Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ խաղից (3-3) հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Քրիստիան Կիվուն ընդգծել է փորձառու ֆուտբոլիստի նվիրվածությունն ու մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը։ Անդրադառնալով Մխիթարյանին ու ապագայի հնարավոր զարգացումներին՝ Կիվուն արել է հետևյալ հայտարարությունը.
«Մխիթարյանի պես ֆուտբոլիստը շատ բան է նշանակում թիմի համար՝ իր պրոֆեսիոնալիզմի, կենտրոնացվածության և գործի հանդեպ վերաբերմունքի շնորհիվ։ Այն ֆուտբոլիստների համար, որոնց պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, ստեղծված իրավիճակը հեշտ չէ, հատկապես՝ նման տարիքում, բայց նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը և լիովին նվիրվեցին թիմին։ Ակումբի ղեկավարության հետ համատեղ մենք դեռ չենք զրուցել նրա հետ, ուստի հաջորդ շաբաթ նման հնարավորություն կունենանք»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Փաստացի, պաշտոնական համաձայնագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, սակայն կողմերը դեռևս նոր փաստաթուղթ չեն ստորագրել:
Այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի ապագան շարունակում է մնալ անորոշ, և սպասվում է, որ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը վերջնական հստակություն կմտցնի նրա կարգավիճակի հարցում։
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...
22 տարվա դադարից հետո «Արսենալը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բորնմուտը» սեփական դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդինյոն մեկ օրով Հայաստանում է
Այսօր՝ մայիսի 26-ին, Երևան է ժամանել բրազիլիացի աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն։ ArmLur.am-ին ՀՖՖ-ից տեղեկա...
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերհիշել է Թուրքիա — Հայաստան արտագնա հանդիպմանն առնչվող...