ԵՊՀ-ն մտադիր է փակել հնագույն ամբիոններից մեկը
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը հայտնել է մայր բուհի ամենահին և կարևոր ամբիոններից մեկի հնարավոր ցրման մասին:
«Հրապարակի» հետ զրույցում ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի ղեկավար Անուշ Սեդրակյանը տեղեկացրել է, որ ռեկտորատից Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին հայտնել են ամբիոնի լուծարման մտադրության մասին։
Նշենք, որ Սեդրակյանը քաղաքագետ է, ով ընտրական գործընթացներին մասնակցել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրացուցակով, հանդիսանում է ընդդիմադիր գործիչ և քննադատական կեցվածք ունի Փաշինյանի ու գործող իշխանությունների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, տվյալ ֆակուլտետում ներկայումս իրականացվում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը, որով սովորում են մի շարք ուսանողներ։
Անուշ Սեդրակյանը հավաստիացրել է, որ այս որոշումը կապված է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների և իշխանություններին սուր քննադատության ենթարկելու հետ. «Դեկանին տեղեկացրել են, որ առաջիկա գիտական խորհրդին դրվելու է մեր ամբիոնը ցրելու հարցը, և տարբեր ակնարկներով հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ, դա է պատճառը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է համալսարանը առանց Արտասահմանյան գրականության ամբիոնի շարունակելու իր գործունեությունը: Անգամ ինձ տեղյակ չեն պահել այս մտադրության մասին, սակայն ասել են, որ ես տեղյակ եմ այդ ամենից: Ես որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի, հավանաբար նրանից, որ ինձ տարբեր օղակներով փոխանցում էին, որ դադարեցնեմ քաղաքականությամբ զբաղվել»»:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը».«Կարևորելով հանրությանը պատշ...
12-ամյա աշակերտին էքսկուրսիայի ժամանակ քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել
«Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայ...