14:00 Լուրերը մեկ տողով. Սպայի մահ. աղմկահարույց ձերբակալություններ և սոցիալական փոփոխություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հունիսի 10-ին ՊՆ սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ներկայումս ընթանում է նախաքննություն։
•Ազգային ժողովի ընտրություններին ընտրակաշառք տալու և հավաքներին նյութապես շահագրգռելու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 4 անձ։
•Ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված մի քանի քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցման պատճառով։
•Վարչապետը հերքել է ընդդիմությանը, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին ընտրություններից առաջ որևէ քաղաքական գործարք առաջարկելու լուրերը։
•Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի և ստվերային շրջանառության բացահայտման փաստով։
•Հուլիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ՝ ուղղված քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։
•Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրությունների արդյունքների պաշտոնական գնահատականն ու շնորհավորանքները կլինեն վերջնական արդյունքների հրապարակումից հետո։
•Նիդերլանդների կառավարության աջակցությամբ հայաստանյան ծաղիկ արտադրողները հասանելիություն կստանան աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի պլատֆորմին։
•Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծումը և ակնկալում է պաշտոնական իշխանությունների գնահատականը։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...