Բանակում կանխարգելիչ աշխատանքներ, միանշանակ, տարվում են․ ԶՈՒ ԳՇ պետ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են։
«Բանակում կանխարգելիչ աշխատանքներ, միանշանակ, տարվում են․ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական զրույց, նրա խնդիրներն ուսումնասիրել, հրամանատարներին խնդիրներ առաջադրել։ Զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանների ինստիտուտը, բայց ցավոք այդպիսի դեպքեր լինում են»,- ասել է Ասրյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր զինվորի մահվան դեպք ցավալի է, կապ չունի՝ սպա է, ենթասպա, պայմանագրային, ժամկետային, շարքային։
«Մեծ կոլեկտիվ, նաև հասարակությունից փորձեր՝ քրեական ենթամշակույթի տարրերի ներթափանցում բանակ... մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք տանում։ Այս տարի Պաշտպանության նախարարի կողմից սահմանվել է քրեական ենթամշակույթի տարրերի դեմ պայքարի տարի։ Բայց ցավոք, կան զինծառայողներ, ովքեր կրում են և փորձում են այդ փողոցային բարքերը բանակում տարածել»,- հավելել է Էդվարդ Ասրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամ...