18:00 Լուրերը մեկ տողով. Սիրուշոյի խանութի խաչի սկանդալը, հայկական ծիրանի նոր շուկան
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի ընտրական խախտումների փաստերով նախաձեռնել է 115 քրեական վարույթ:
•Փողերի լվացման և ընտրողներին նյութապես շահագրգռելու քրեական գործով «Ուժեղ Հայաստան» դաշինքի 6 թեկնածուների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից երկուսն արդեն հայտնաբերվել և կալանավորվել են:
•«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարությունը հայտարարում է ընտրատեղամասերում ստացած ձայների անհետացման և ԿԸՀ կայքում սխալ տվյալներ հրապարակելու մասին, ինչը զրկում է իրենց օրենքով նախատեսված պետական ֆինանսավորումից:
•«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և արձանագրում է ընտրական գործընթացում տեղի ունեցած բոլոր խախտումները՝ հայտարարելով, որ հետագա քաղաքական որոշումները կայացվելու են բացառապես հիմնավոր ապացույցների հիման վրա:
•Երևանի քաղաքապետը քննադատել է ընտրական խախտումներից բողոքող ընդդիմադիրներին՝ նրանց մեղադրելով համատարած ընտրակաշառք բաժանելու մեջ և հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով աջակիցներին:
•Երգչուհի Սիրուշոն հայտնել է․ «Մեզ ասել են, որ մինչև ամսի 11-ը Պռեգոմեշի խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու ենք»: Քաղաքապետարանը պարզաբանել է երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» բրենդային խանութի ցուցափեղկից էլեմենտները հեռացնելու պահանջը՝ նշելով, որ դրանք տեղադրվել են առանց համապատասխան թույլտվության և չափորոշիչների պահպանման:
• Ռուսական սահմանափակումներից հետո Հայաստանը փորձում է հայկական ապրանքների համար նոր շուկաներ գտնել, և հայ-լեհական գործարար ֆորումի արդյունքում հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված առաջին մեքենաները կմեկնեն Լեհաստան:
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...