Ուկրաինայի ԱԳ նախարարի ուղերձը՝ Հայաստանին․ Ռուսաստանը ձախողեց
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման առթիվ և հաջողություն մաղթել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին Սիբիհան գրել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման առթիվ: Հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան:
«Կարևոր աշխարհաքաղաքական եզրակացությունն այն է, որ Հայաստանն անկայունացնելու և նրա գործերին միջամտելու փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում ձախողվեցին Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի՝ բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,-հայտարարել է Սիբիհան:
Նրա կարծիքով՝ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործել, զարգացնել առկա թափը և իրական արդյունքներ ապահովել Հայաստանի համար:
«Ի տարբերություն Ռուսաստանի՝ եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն»,-նշել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...