Թուրքիայից նոր հայտարարություն՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ: Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ առանց որևէ հապաղման։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի օրինական և հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն։
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...