Ստիպված էին այդ ընտրությունն անել․ ԵԽԽՎ դիտորդները՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին
Արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ, բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի ընտրողներին տրվել է իրական ընտրություն կատարելու հնարավորություն, թեև խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններում, Երևանում այս մասին հայտարարել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Յանես Լենարչիչը։
«Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում»,- ասել է Յանես Լենարչիչը։
Նա նշել է, որ քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և առճակատային, ուղեկցելով պարբերաբար հնչող պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ։
«Մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդներն արձանագրել ու ստացել են բազմաթիվ հաղորդումներ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների և խրախուսումների վերաբերյալ՝ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով, հիմնականում հենց իշխող կուսակցության կողմից»,- ասել է Լենարչիչը։
Նրա խոսքով՝ իրենց երկարաժամկետ դիտորդները Երևանից և մարզերի մեծ մասից հաղորդումներ են ստացել, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը։
«Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, կալանավորումներին։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների վրա»,- հայտարարել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Յանես Լենարչիչը։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...