Պահանջել են ոչնչացնել ընտրատեղամասի արձանագրությունները․ շոկային հայտարարություն ՌԴ ԿԸՀ-ից
Մի խումբ անհայտ անձինք ԱՊՀ առաքելության դիտորդներից պահանջել են ոչնչացնել Հայաստանի Արմավիրի մարզի ընտրական տեղամասերից մեկի այցելության արձանագրությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Լյուդմիլա Մարկինան, ով ընդգրկված է եղել նաև ԱՊՀ առաքելության դիտորդական խմբի կազմում։
«Առաքելության աշխատանքի շրջանակներում մենք արձանագրություններ ենք կազմում հայտնաբերված թերությունների ու խախտումների վերաբերյալ… Խախտում հայտնաբերելով՝ նրանք արձանագրություն են կազմել։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները դա տեսել են, պատնեշ են կանգնել և պահանջել ոչնչացնել արձանագրությունները»,- պատմել է Մարկինան։
Դիտորդական առաքելության անդամները հրաժարվել են ոչնչացնել արձանագրությունը, քանի որ իրենց աշխատանքն իրականացնում էին սեփական լիազորությունների շրջանակներում, ընդգծել է Մարկինան։ Դրա հետ մեկտեղ, տեղամասում ներկա գտնվող ոստիկանությունը չի միջամտել կատարվածին, դժգոհել է նա։ «Պարզապես ծայրահեղ տհաճ իրավիճակ էր, երբ մարդիկ կազմակերպված կերպով, առանց բեյջերի շրջապատել էին նրանց»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Արմավիրի մարզում, որտեղ 16/25 տեղամասում առաքելության ներկայացուցիչները փոքր թերություններ են հայտնաբերել և դրանց վրա հրավիրել ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունը։ «Նման միջադեպ եղել է, հաջողվել է այն բարեհաջող հարթել, սակայն, այդուհանդերձ, մենք շատ էինք անհանգստանում մեր գործընկերների համար։ Որովհետև, ինքներդ եք հասկանում, խմբի կազմում կանայք են աշխատում, դա այլ երկիր է, և տեղամասն էլ գտնվում է հեռավոր շրջանում»,- պատմել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...