Դոնալդ Թրամփն անդրադարձել է Բենիամին Նեթանյահուի որոշումներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված կլինի ընդունել Իրանի վերաբերյալ Վաշինգտոնի կնքած ցանկացած համաձայնագիր։
Միացյալ Նահանգների և Իսրայելի՝ Իրանի դեմ շարունակվող պատերազմի պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «այլընտրանք չի ունենա» և ստիպված կլինի համաձայնել ցանկացած գործարքի, որը Վաշինգտոնը կնախատեսի Իրանի հետ։ Ամերիկյան առաջնորդն այս տեսակետը հայտնել է բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում։
«Բոլոր որոշումները ես եմ կայացնում։ Նեթանյահուն որոշում չի ընդունում»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։
Այս հարցազրույցի հրապարակումը համընկել է Իսրայելի կողմից Իրանի հրթիռային հարձակման մասին հայտնած տեղեկության հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տվյալ հարձակումը որակել է որպես «նախազգուշացում»՝ Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտին Իսրայելի հասցրած հարվածից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...