Ընտողների թիվն ավելացել է. գաղտնի ցուցակներ կան. «Փաստինֆո»
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ Այս մասին գրել է Փաստինֆոն։
«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։
«Փաստինֆո»-ին ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ դրանք գաղտնի ցուցակներ են։
Լրատվականի հարցին՝ արդյո՞ք դրանցում կարող են լինել այլազգիների անուններ, ինչին ի պատասխան ԿԸՀ-ից վստահեցնում են, որ ոչ։
«Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնին։ Հայաստանի ԱԺ ընտրություններին իրավունք ունեն ընտրելու բացառապես ՀՀ քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել»,-ասել է ԿԸՀ խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում։ «2026թ․ Հանրապետության այս օրը...
«Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հավաքի վերաբերյալ նոր տվյալներ են պարզվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերև...