Ընտրողների համար կարևոր զգուշացում. ինչու՞ կարող է ձեր քվեն անվավեր ճանաչվել
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում հիշեցնում է․ «Հարգելի ընտրողներ, քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք։ Ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր ու ձեր քվեն կկորի»։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները:
Քվեարկությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 08:00-ին և կշարունակվի մինչև 20:00-ն։ Հանրապետության ողջ տարածքում կգործեն ընտրատեղամասեր, որտեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկությանը։
Ընտրական օրենսդրության համաձայն՝ քվեարկությունը կազմակերպվում է միայն Հայաստանի տարածքում, իսկ արտերկրում գտնվող քաղաքացիների համար ընտրությունների մասնակցության հնարավորություն նախատեսված չէ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մասնակցության վերաբերյալ միջանկյալ տվյալներ, իսկ ընտրատեղամասերի փակվելուց հետո կսկսվի ձայների հաշվարկի գործընթացը։ Քաղաքական ուժերն ու դիտորդական առաքելությունները կհետևեն ընտրությունների ընթացքին և արդյունքների ամփոփմանը։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 505 102 մարդ։ Քվեարկությունը կկազմակերպվի 2 005 ընտրատեղամասերում։
2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնակաան ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն:
Նմանատիպ հոդվածներ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
Երևանում երեկ տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահա...
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...