Ոստիկանությունը պարզաբանում է աղմուկ բարձրացրած դեպքի մանրամասները
Հունիսի 6-ին՝ ժամը 22։30-ին, «Գինու օրեր» փառատոնի ժամանակ Թումանյան փողոցում ՆԳՆ ոստիկանության ծառայողներին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ մոտ տասը րոպե առաջ անհայտ անձը նույն վայրում գինու բաժակը նետել է իր ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հարկ է նշել, որ ոստիկաններին մոտեցած քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց, չի նշել իր ամբողջական տվյալները, չի ներկայացրել որևէ տեսագրություն (տեսագրությունների առկայության մասին նա հայտարարություն է տարածել միջադեպից ժամեր հետո), չի նշել միջադեպի վերաբերյալ քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ փաստ
Կոչ ենք անում դադարեցնել միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը և մանիպուլացնող հայտարարություն տարածելու փոխարեն համագործակցել իրավապահների հետ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
Երևանում երեկ տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահա...
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...