Տեսել ենք մի դեպք, որը երևի թե նախադեպը չունի. Դանիել Իոաննիսյանն ահազանգում է
Տեսել ենք մի դեպք, որը երևի թե նախադեպը չունի: Ես չեմ հիշի ԱՊՀ դիտորդ, այսինքն՝ միջազգային դիտորդ, որն ուղիղ քարոզչությամբ է զբաղված իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ արտահայտվում է քաղաքական ուժերից մեկի կողմ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«ԱՊՀ դիտորդի այդ պահվածքը մենք արդեն ներկայացրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով զրկել դիտորդական հավատարմագրումից»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ԿԸՀ-ն արագ կգործի այս մասով:
Նա նաև կարծիք հայտնեց, թե ԱՊՀ առաքելությունը և «Հայաքվե» նախաձեռնությունն այս առումով խնդրահարույց են դառնում այն ձայնագրության լույսի ներքո, որ օրերս հրապարակվել էր, այն է՝ «Հայաքվեի» ղեկավար անձանցից մեկը քննարկում է ՌԴ-ի կողմից ՀՀ-ի ընտրություններին միջամտելու հարցը, և այդ կոնտեքստում դիտարկվում էին ԱՊՀ դիտորդները:
«Այստեղ մենք տեսնում ենք որոշակի տրամաբանական կապ»,- հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու հետևանքներին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր գլխավորած ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու հետևանքներին։ «Ես չեմ կ...
«Ուժեղ Հայաստան»-ի արձագանքն Արամ Սարգսյանի կուսակցության դիմումին
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներ...